Հայաստանի Ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Ազգերի լիգայի խմբային փուլի մեկնարկային՝ Հայաստան — Լատվիա խաղին ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մեր հավաքականը շատ է փոխվել: Հիմա մենք ոչ թերագնահատում, ոչ էլ գերագնահատում ենք մրցակիցներին: Բոլոր թիմերն էլ կարողանում են պաշտպանվել. հիմա ավելի դժվար է հաղթելը:
Լատվիայի հետ անհաջող խաղի կազմի համեմատ հիմա փոփոխություններ ունենք, կան տղաներ, որոնք չեն հրավիրվել: Մարզիչը երիտասարդ խաղացողների է ընտրել, որոնք պետք է ցույց տան իրենց ունակությունները: Մարտավարության տեսանկյունից նույն խաղն ենք խաղալու»,- ասել է Հարոյանը:
Հայաստան — Լատվիա խաղը՝ սեպտեմբերի 7-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
© Armenian Soccer 2024