Հայաստանի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Նոան» մրցեց «Վեստ Արմենիայի» հետ ու հաղթելով 5:2 հաշվով բարձրացավ առաջին հորիզոնական։
«Նոայի» հաղթանակն ապահովեցին Գոռ Մանվելյանի, Վիրջիլ Պինսոնի, Արթուր Միրանյանի գոլերն ու Էդգար Մովսեսյանի դուբլը։
«Վեսթի կազմում աչքի ընկան Արամ Լոռեցյանն ու վերջինիս փոխանցումից հետո Չիդերա Օպարաոչան։
Տուրի վերջին խաղում «Վանը» ոչ-ոքի (2:2) կորզեց ԲԿՄԱ-ից։
Նախ բանակայիններին առաջ էին մղել Արայիկ Էլոյանն ու Գրենիկ Պետրոսյանը։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին «Վանից» հաշիվը կրճատեց Մեթյու Գբոմադուն, իսկ րոպեներ անց Քրիստոֆեր Բոնիֆեյսը հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը փրկեց իր թիմից պարտությունից։
© Armenian Soccer 2024