Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Ուրարտու» խաղով։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Առաջին կեսում արարատցիները կարողացան գրավել չեմպիոնի դարպասը, սակայն արձանագրվեց խաղից դուրս վիճակ և գոլը չեղարկվեց։
Տուրի ընթացքում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին» և դիտարժան պայքարում հաղթեց 2:1 հաշվով։
Հանդիպման գոլերը արձանագրվեցին վերջնամասում։
Նախ տանտերերին առաջ մղեց Տենտոն Եննեն, ապա հյուրերը Կարեն Նալբանդյանի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։
Խաղի ելքը վճռեց Պետրոս Ավետիսյանի գոլը, որը հաղթանակ պարգևեց բրոնզե մեդալակրին։
Օրվա մյուս խաղում չեմպիոնության համար պայքարող «Փյունիկը» ոչ-ոքի` 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Շիրակի» հետ։
Փոխչեմպիոնի կազմից աչքի ընկավ Լուկա Յուրիչիչը, իսկ գյումրեցիների թիմից Դոնալդ Կոդիան։
Չեմպիոնական պայքարը շարունակում է թեժ մնալ։
© Armenian Soccer 2024