Հայաստանի առաջնության 26-րդ տուրում «Փյունիկը» մրցեց «Նոայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1։1 հաշվով։
Փոխչեմպիոնին առաջ մղեց Յուսուֆ Օտուբանջոն, իսկ «Նոայի» պատասխան գոլը խփեց Գոռ Մանվելյանը։
Մեկ այլ խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ։
Միակ գոլը հանդիպման հինական ժամանակին ավելացված րոպեներին խփել է Ալեմաոն ու հաղթանակ պարգևել իր թիմին։
Տուրի վերջին խաղում ԲԿՄԱ-ն ու «Վեստ Արմենիան» 1։1 հաշվով ավարտեցին հանդիպումը։
Գոլերը «Վեստից» հեղինակեց Զախար Տարասենկոն, իսկ բանակայիններից Վյաչեսլավ Աֆյանը։
© Armenian Soccer 2024