Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկի» և աստղերի մասնակցությամբ խաղում կրկին հաղթել է Մելիքյանի գլխավորած թիմը

Ապրիլի 6-ին Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը` «Փյունիկը» նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը։

Տոնական օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիպում երևանյան թիմի ֆուտբոլիստների, մարզչի ու մի շարք աստղերի մասնակցությամբ։

Հանդիպումն ավարտվել է կրկին Մելիքյանի գլխավորած թիմի հաղթանակով` 6։5 հաշվով։
Գոլեր են հեղինակել Գարիկ Պապոյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Գրիգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը, Էդուարդ Քալանթարյանն ու Աշոտ Գրիգորյանը։

Նշենք, որ խաղի մուտքը տոմսերով էր.
ՄԵԾ խաղի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը։

© Armenian Soccer 2024