Armenian Soccer
Armenian Soccer

Սպերցյանն օգնեց «Կրասնոդարին» հաղթել գոլառատ խաղում

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում մրցեց «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ ու թեժ պայքարում հաղթեց 4:3 հաշվով։

Նախ Սպերցյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ մրցակցի պաշտպանը։
Այնուհետև «Կրասնոդարի» կազմում դուբլով աչքի ընկավ Ջոն Կորդոբան։
Իսկ իր թիմի վերջին ու հաղթական գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը։

«Պարի ՆՆ-ը» չնայած կարողացավ 3 գոլ խփել, բայց պարտությունից խուսափել չստացվեց։

«Կրասնոդարն» այժմ 43 միավորով առաջին տեղում է։

© Armenian Soccer 2024