Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» ամրապնդել է հարձակման գիծը

«Նոան» պայմանագիր է կնքել նիդերլանդցի 31-ամյա հարձակվող Պաուլ Խլադոնի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում խաղացել է նիդերլանդական մի շարք ակումբներում, անգլիական «Վուլվերհեմփթոնում» և բելգիական «Սենտ-Տրյուիդենում»: Խլադոնի վերջին ակումբը «Ֆորտունա Սիտարդն» էր։

Ընթացիկ առաջնության առաջին երկու տուրերում հարձակվողը ընդգրկվել է իր թիմի մեկնարկային կազմում, նախորդ առաջնությունում 7 գոլ խփել 27 խաղում, իսկ ընդհանուր առմամբ՝ Էրեդիվիզիում անցկացրած 145 հանդիպումներում դարձել է 28 գոլի ու գոլային 6 փոխանցման հեղինակ։

© Armenian Soccer 2023