Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ՉԼ. «Երևանն» առաջին խաղում ծանր պարտություն կրեց

Օգոստոսի 23-26-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթանալու են Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի G խմբի հանդիպումները: Խմբում ընդգրկված են «Երևան», «ԱԵԼ» (Կիպրոս), «Միներվա» (Շվեյցարիա) և «Ֆիորենտինո» (Սան Մարինո) ակումբները:

Հայաստանի չեմպիոնն առաջին խաղում խոշոր` 1:8 հաշվով զիջել է կիպրական «ԱԵԼ»-ին:
Մեր ընտրանու միակ գոլը խփել է Էրիկ Հակոբյանը։

Օրվա մյուս խաղում շվեյցարական «Միներվան» 5:0 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի «Ֆիորենտինոյի» նկատմամբ:

© Armenian Soccer 2023