Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ՉԼ. «Երևանը» ոչ-ոքի խաղաց շվեյցարական թիմի հետ

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլի 2-րդ խաղում «Երևանը» մրցեց շվեյցարական «Միներվայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4 հաշվով։

Հաջորդ հանդիպումը մեր չեմպիոնը կանցկացնի օգոստոսի 26-ին, երբ ուժերը կչափի Սան Մարինոն ներկայացնող «Ֆիորենտինոյի» հետ:

Հիշեցնենք, որ «Երևանը» հանդես է գալիս G խմբում։
Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն միայն խմբերի հաղթողները։

© Armenian Soccer 2023