Armenian Soccer
Armenian Soccer

«Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը». Վարազդատ Հարոյան

Այսօր` մարտի 24-ին կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում մեր ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Ի դեպ մամլո ասուլիսին ներկա են եղել նաև թուրք լրագրողներ։

Հարոյանը նշել է, որ յուրաքանչյուր խաղի մոտենում են մեծ պատրաստվածությամբ, ասես այն վերջինն է։

«Իհարկե մենք խմբի ֆավորիտը չենք, բայց փորձելու ենք բոլորից քաղել հնարավորը։ Թուրքերի դեմ հանդիպումը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, նրանք մեր հիմնական մրցակիցներն են»:

Հայ պաշտպանը խոսել է նաև մեր նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին։

«Հենրիխ Մխիթարյանը մեծ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Նրա բացակայությունը բացասաբար է ազդելու հավաքականի վրա, բայց հեռանալն իր որոշումն է և մենք պետք է հարգենք այն։ Մխիթարյանի ներկայությունն իհարկե շատ կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք և պետք է շարունակում ենք նրանց հետ, ովքեր կան հիմա։

Հարոյանը որպես պաշտպան շատ է մարզումների ժամանակ խաղացել ազգային թիմի նորեկ, հարձակվող Հրանտ Ռանոսի դեմ, և նշել է, որ շատ տպավորված է ֆուտբոլիստի որակներով։

«Հրանտ Ռանոսը շատ լավ որակներ ունի, շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա և ես վստահ եմ նա մեզ շատ կօգնի»:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի 1-ին տուրի Հայաստան — Թուրքիա հանդիպումը կկայանա վաղը` մարտի 25-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։

© Armenian Soccer 2023