Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Մինասյանը գլխավորեց վրացական «Թելավին»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանն այսուհետև կգլխավորի վրացական «Թելավին»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա մասնագետի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։

Մինասյանի վերջին ակումբը ղազախական «Տարազն» էր։

«Թելավին» արդեն առաջին մարզումն է անցկացրել Մինասյանի գլխավորությամբ։

© Armenian Soccer 2023