Armenian Soccer
Armenian Soccer

«Շանսերը դեռ բոլորի համար հավասար են». Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

Մարզիչը խոսել է առաջիկա հանդիպման, սպասելիքների, ֆուտբոլիստների մարզավիճակի և թիմի նորեկների մասին։

«Մրցաշրջանը նոր է սկսվում, բոլորի շանսերը դեռևս հավասար են։ Թիմում վիճակը բավականին նորմալ է։ Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են։ Խոսել եմ գրեթե յուրաքանչյուր խաղացողի հետ անհատապես, այդ զրույցների վրա գրեթե 6 ժամ եմ ծախսել․ դա իմ աշխատելաոճն է։

Սպերցյանն ու Տիկնիզյանը հայ ֆուտբոլիստներ են, դրա համար էլ հրավիրել եմ հավաքական։ Մենք դեմ չենք լինի, որ Սպերցյանը առաջատարը լինի թիմում, բայց չենք ուզում, որ թիմը մեկ առաջատար ունենա։

Հուսով եմ՝ ինձ աշխատելու համար երկար ժամանակ կտաք ու միանգամից չեք հարձակվի ինձ վրա։ Իմ տրամադրության տակ երիտասարդ ֆուտբոլիստներ կան։ Թիմը կենդանի օրգանիզմ է ու ինչ որ ժամանակ է գալիս, երբ թիմը պետք է փոխվի։

Խաղից հետո, որպես մասնագետներ դուք արդեն կկարողանաք ասել՝ ինչ տարբերություններ կան Հայաստանի ներկայիս և նախկին հավաքականների միջև»,- ասել է Պետրակովը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի 1-ին տուրի Հայաստան — Թուրքիա հանդիպումը կկայանա վաղը` մարտի 25-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։

© Armenian Soccer 2023