Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց «Ինտերին» Ուդինեզեի հետ խաղում

mkhitaryan inter

mkhitaryan inter

Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուդինեզեին»։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Նախ հանդիպման հաշիվը բացեց Լուկակուն՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, իսկ հետո հյուրերի կազմում աչքի ընկավ Լովրիչը։

Միլանյան թիմի երկրորդ գոլը հանդիպման 73-րդ րոպեին խփել է Հենրիխ Մխիթարյանը։ Խաղավերջին «Ինտերի» 3-րդ գոլը հեղինակեց Լաուտարո Մարտինեսը՝ 3-1։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 47 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում , իսկ «Ուդինեզեն» 30 միավորով՝ 9-րդն է։

©2023 Armenian Soccer