Armenian Soccer
Armenian Soccer

«Պայքարեցինք մինչև վերջ». Մխիթարյան

Մխիթարյան

Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում տարած հաղթանակը։ Ֆուտբոլիստը այս խաղում դարձել է գոլի հեղինակ։

«Մեզ համար կարևոր էր հաղթել և լավագույնս տրամադրվել «Պորտուի» դեմ խաղին։ Հանդիպումը հեշտ չէր, բայց մենք հաղթեցինք, և ես շատ գոհ եմ։Պայքարեցինք մինչև խաղի վերջը։ Մենք հիանալի աշխատանք ենք կատարել: Մենք ցույց տվեցինք, որ պետք չէ մեզ հետ կատակել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել fcinter1908.it-ը։

Հիշեցնենք, որ այս հանդիպումից հետո «Ինտերը» 47 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

© Armenian Soccer 2023