Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» տնային հանդիպումները կանցկացնի նոր մարզադաշտում

noah

noah

«Նոան» տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Սիրելի երկրպագուներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2023 թվականից «Նոա» ՖԱ-ի տնային մարզադաշտը կհանդիսանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը, որը հագեցած է լուսավորության համակարգով, ինչը թույլ կտա մեր տնային խաղերն անցկացնել նաև երեկոյան ժամերին:
Շնորհակալություն ենք հայտնում Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտի անձնակազմին ջերմ հյուրընկալության և աջակցության համար։
Իսկ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մեր առաջին տնային խաղը կկայանա մարտի 6-ին՝ «Ուրարտուի» դեմ»,-ասված է հայտարարությունում։

©2023 Armenian Soccer