
Երեկ` ՉԼ-ի քառորդ եզրափակչի պատասխան խաղում նրա թիմը` «Ինտերը» 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը «Բենֆիկայի» հետ և հաղթեց խաղերի ընդհանուր 5:3 հաշվով։
«Ինտերը» երկար տարիների դադարից հետո կրկին դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ, իսկ ակումբի հետ դա արեց նաև Հենրիխ Մխիթարյանը: Իսկ դա նշանակում է, որ հայ կիսապաշտպանը կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտոլիստը, ով նվաճել է եվրագավաթային 3 մրցաշարերի գավաթները։
Հենրիխն արդեն հաղթել է Եվրոպայի լիգայում (2016/17թթ., «Մանչեսթեր Յունայթեդի» հետ) և Կոնֆերենցիաների Լիգայում (2021/22թթ., «Ռոմայի» հետ): Բացակայում է միայն գլխավոր գավաթը։
Ի դեպ, նշենք, որ բոլոր երեք գավաթները նվաճած առաջին մարզիչը Ժոզե Մոուրինյուն է։
© Armenian Soccer 2023