Չեմպիոնների լիգայի 2022/23թթ. խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ և խաղն ավարտեց ոչ-ոքի` 3:3 հաշվով։
Հիշեցնենք, որ առաջին խաղում ներաձուրիներն առավելության էին հասել 2:0 հաշվով, այսինքն իտալական թիմն ընդհանուր 5-3 հաշվով հաղթեց ու դուրս եկավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ։
Այստեղ «Ինտերը» մրցելու է «Միլանի» հետ։ Վերջինս պայքարից դուրս է թողել «Նապոլիին»:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում ուժերը կչափեն «Ռեալը», որն առավելության է հասել «Չելսիի» նկատմամբ և «Մանչեսթեր Սիթին», որը հաղթել է «Բավարիային»:
Կիսաեզրափակչի առաջին խաղերը կկայանան մայիսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները` մայիսի 16-ին։
Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին։
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս խաղում «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը խաղալու է Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում։
© Armenian Soccer 2023