Armenian Soccer
Armenian Soccer

«Կրասնոդարը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի տարածաշրջանային ուղու եզրափակիչ

Ռուսաստանի գավաթի խաղարկության տարածաշրջանային ուղու կիսաեզրափակիչ 2-րդ փուլում «Կրասնոդարը» մրցեց «Կռիլյա Սովետովի» հետ։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարցաշարում հաղթեց «Կրասնոդարը»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և դարձել է իր թիմի առաջին գոլի հեղինակը։ Նա նաև անվրեպ է իրացրել հետխաղյա 11-մետրանոց հարվածը։

Սպերցյանի գոլի տեսանյութն` այստեղ։

Նշենք, որ Սպերցյանը ճանաչվել է այս խաղի լավագույն խաղացող։

«Կռիլյա Սովետովում» ընդգրկված Ալեքսանդր Կովալենկոն բացակայում էր։

© Armenian Soccer 2023