Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Ալովանն» արտագնա խաղում մրցեց «Սկալիցայի» հետ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:2 հաշվով (ընդ. 4:4) այդ պատճառով խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Սլովանը» հաղթեց ընդհանուր 5-4 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։
Այստեղ Բարսեղյանի թիմը 2-րդ տարին անընդմեջ կմրցի Տռնավայի «Սպարտակի» հետ։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 61-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023