Կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23թթ. խաղարկության եզրափակիչը, որտեղ մրցում էին «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»:
Խաղն ավարտվեց 1:0 հաշվով անգլիացիների հաղթանակով։ Վերջիններս էլ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը
տրեբր ձևակերպեցին։
Պեպ Գվարդիոլայի թիմը մինչ այս դարձել էր Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր։
Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս գալով խաղի 84-րդ րոպեին, դարձավ հերթական պատմական նվաճման հեղինակը։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում ու դարձել արծաթե մեդալակիր։
Հենրիխը նույնիսկ ֆուտբոլիստի համար արդեն պատկառելի տարիքում հիանալի մարզավիճակում է և շարունակում է ուրախացնել մեզ իր նվաճումներով, որոնք վստահ ենք դեռ ավելանալու են։
© Armenian Soccer 2023