Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի իր սպասելիքներով։
Գլխավոր խաղին կարող է մասնակցել նաև «Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը։
«Ես անպայման կդիտեմ հանդիպումը։ Խաղալու են երկու թիմեր, որոնք շատ հետաքրքիր, բայց և տարբեր ոճերիի ֆուտբոլ են ցուցադրում, բացի դա առավել ևս, որ Հենրիխը խաղալու է եզրափակչում։ Չգիտեմ ՝ նա կխաղա մեկնարկային կազմում, թե փոխարինման դուրս կգա, բայց դա այնքան էլ կարևոր չէ։ Ինձ շատ է դուր գալիս «Մանչեսթեր Սիթիի» խաղը և հատկապես գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքը, բայց քանի որ «Ինտերում» խաղում է Մխիթարյանը, ցանկանում եմ, որ հենց նրանք հաղթեն Չեմպիոնների լիգայում:
Երբ նայում ենք, թե որտեղից է Մխիթարյանն սկսել իր կարիերան և ուր է հասել, դա մեծ պատիվ է ամբողջ հայկական ֆուտբոլի և երիտասարդ տղաների համար, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը: Հենրիխի կարիերան մեծ օրինակ է բոլորիս համար»- ասել է Մինասյանը Metaratings.ru-ին։
Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և «Ինտերի» միջև կկայանա այսօր` հունիսի 10-ին, Ստամբուլում: Հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարցինյակի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
© Armenian Soccer 2023