Այսօր` հունիսի 11-ին կայացավ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը, որտեղ մրցում էին «Կրասնոդարն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Նախ բանակայիններից հաշիվը բացեց Չալովը, ապա Կորդոբան հավասարեցրեց այն։
11-մետրանոց հարվածաշարում 6:5 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ն։
Ինչպես վերջին գավաթային խաղերում «Կրասնոդարից» կրկին առաջին հարվածը կատարեց Էդուարդ Սպերցյանը, որը դիպուկ էր։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի երկու անդամներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էին։
© Armenian Soccer 2023