«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ա Սերիայի հերթական տուրում ոչ-ոքի արդյունքի, չեմպիոնության սպասումների և իր մարզավիճակի մասին:
«Հետքա՞յլ: Ո՛չ, մենք մեկ միավոր վաստակեցինք: Հասկանալի է, որ ցանկանում էինք հաղթել, բայց սա հետքայլ չէ: Միայն մեկ պատճառ կա՝ սկուդետտոն, և մենք ցանկանում ենք հաղթել այդ տիտղոսը:
Սա կլինի առաջին չեմպիոնությունը Եվրոպայում, և այն ինձ համար յուրահատուկ կլինի:
Ես երբեք չեմ հանգստանո՞ւմ: Ինձ հիանալի եմ զգում և ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր խաղին: Հասկանալի է՝ ցավում եմ, որ Դավիդեն, Կլաասենսուն, Ասլանին ու Սենսին տեղ չեն ունենում կազմում, բայց ես չեմ ընտրում կազմը: Հիմա մենք շաբաթը մեկ անգամ ենք խաղում, հանգստանալու ժամանակը բավարար է, ուստի ես պատրաստ եմ խաղալու», — ասել է Մխիթարյանը «Կալյարիի» հետ ոչ-ոքիից հետո: