Որոշվել է Հայաստանի Գավաթի՝ 2023/24 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչ հանդիպման օրը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ վճռորոշ դիմակայությունը կկայանա մայիսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք՝ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ են դուրս եկել «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբները՝ կիսազրափակիչներում համապատասխանաբար հաղթելով «Փյունիկին» և «Շիրակին»:
© Armenian Soccer 2024