Armenian Soccer
Armenian Soccer

Գեորգի Հարությունյանի գոլը «Կրասնոդար-2»-ին փրկել է պարտությունից


Ռուսաստանի 2-րդ լիգայի 8-րդ տուրում «Կրասնոդար-2»-ը տանը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է խաղացել առաջատար «Նովոսիբիրսկի» հետ: Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը:

Խաղի հաշիվը 70-րդ րոպեին բացել են հյուրերը: Հարությունյանը հաշիվը հավասարեցրել է 89-րդ րոպեին:

Նշենք, որ այս խաղում հայ պաշտպանը նաև դեղին քարտ է վաստակել:

Այս ոչ-ոքիից հետո «Կրասնոդար-2»-ը 9 միավորով 6-րդ տեղում է:

© Armenian Soccer 2024