Armenian Soccer
Armenian Soccer

«Միշտ էլ կարելի է երազել, մենք նույնպես ցանկանում ենք անել հնարավորը». Մխիթարյանը` ՉԼ-ում հաղթելու մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sport-ի եթերում մեկնաբանել է իր թիմի` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «ներաձուրիները» ոչ ոքի խաղացին «Պորտուի» հետ (0:0) և երկու խաղերի հանրագումարով (առաջին հանդիպումը ՝ 1:0) դուրս եկան հաջորդ փուլ։

«Մենք գիտեինք, որ դժվար է լինելու։ Ես ցանկանում եմ շնորհավորել թիմակիցներիս, քանի որ հիանալի էինք պայքարում։ Մինչև վերջ մենք պայքարում էինք այդ արդյունքի համար, գիտեինք, որ դա մեծ հանդիպում է, և ամեն ինչ արեցինք։ Բայց մենք նաև պետք է հաղթենք այն թիմերին, որոնց պարտավոր ենք հաղթել։ Հուսով եմ, որ այս որակավորումը խթան կհանդիսանա մեզ հաջորդ հանդիպումների համար։

Հաղթե՞լ Չեմպիոնների լիգան: Այո, միշտ էլ կարելի է երազել, մենք նույնպես ցանկանում ենք անել հնարավորը: Կարծում եմ, որ մենք չպետք է «կորցնենք մեր գլուխը», առջևում երկու շատ բարդ հանդիպում է մեզ սպասվում, քանի որ քառորդ եզրափակիչում բոլոր թիմերն էլ շատ լավն են»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել Sky Sport Italia-ն։

© Armenian Soccer 2023