Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. Ջիկիայի դուբլը հաղթանակ պարգևեց «Ուրարտուին»

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին ու հաղթեց 2:0 հաշվով։

Բանակայինները երկար ժամանակ կարողանում էին պահել չոր հաշիվը, սակայն 75-րդ րոպեին «Ուրարտուի» նորեկ Թեմուր Ջիկիան դառնալով գոլի հեղինակ հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին։

Վերջինս հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին դուբլ ձևակերպեց ու ապահովեց «Ուրարտուի» հաղթանակը։

Այս խաղից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 59 միավորով։

ԲԿՄԱ-ն 17 միավորով 9-րդ տեղում է։

© Armenian Soccer 2023