Armenian Soccer
Armenian Soccer

Միքայել Միրզոյանը վերադարձավ «Ուրարտու»

«Ուրարտուն» նոր համալրում ունի։  Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի չեմպիոնը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Միքայել Միրզոյանի հետ, որը հանդիսանում է երևանյան ակումբի սանը։

Միրզոյանը կարիերան սկսել է «Ուրարտուի» (այն ժամանակ՝ «Բանանցի» կազմում)։ Այնուհետև 3 մրցաշրջան անցկացրել ԲԿՄԱ-ի կազմում՝ 2020/21-ին վարձակալական հիմունքներով հանդես գալով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, իսկ 2021/22 և 2022/23-ին արդեն որպես ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Բարձրագույն խմբում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 68 հանդիպման և խփել 7 գոլ։

Միրզոյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում։

Միքայել Միրզոյանն «Ուրարտուում» հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։

© Armenian Soccer 2023