«Ալաշկերտը» լրջորեն նախապատրաստվելու է Կոնֆերենցիաների լիգայում Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմի հետ դիմակայությանը։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, հունիսի 28-ին «Ալաշկերտ» մարզադաշտում Հայաստանի քառակի չեմպիոնը կընդունի ռուսական «Վիստա» թիմին, որը Երևան է ժամանելու «Ալաշկերտի» հրավերով:
«Ալաշկերտ» — «Վիստա» ստուգողական հանդիպումը կմեկնարկի 11:00-ին, իսկ մուտքը կլինի ազատ։
Հուլիսի 1-9 «Ալաշկերտն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Մինսկում, որի ընթացքում նախատեսում է անցկացնել 3 ստուգողական հանդիպում։
Հուլիսի 2-ին երևանյան թիմը կմրցի բելառուսական «Նաֆտանի», իսկ հուլիսի 6-ին՝ ռուսական «Ալանիայի» հետ:
Հուլիսի 9-ին կայանալիք հանդիպման մրցակիցը հայտնի կդառնա առաջիկայում:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Տիվատի «Արսենալի» հետ առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում, հավանաբար «Հանրապետական» մարզադաշտում։
© Armenian Soccer 2023