«Նոայում» այլևս» իրենց ելույթները չեն շարունակի կիսապաշտպան Արսեն Հայրապետյանը և պաշտպաններ Հայկ Մուսախանյանն ու Արթուր Դանիելյանը։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, ավարտվել են ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները։
Ինչպես նաև «Նոայի» մարզչական շտաբից հեռացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Վալերի Ալեքսանյանը, որը թիմին էր միացել 2022-ի հուլիսին։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ու 38-ամյա մասնագետին` կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։
© Armenian Soccer 2023