Armenian Soccer
Armenian Soccer

«Մենք ցանկանում ենք հաղթել մեր երկրպագուների աչքերի առջև». Մխիթարյան

mkhitaryan inter
mkhitaryan inter

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի հեռուստաալիքին: Հայ ֆուտբոլիստին հարցրել են, թե ո՞րն է այսօրվա «Ինտերի» հաջողության գաղտնիքը։

«Երբ մենք խաղում ենք միմյանց փոխարեն, արդյունքն իրեն սպասեցնել չի տալիս։ ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Պորտուի» դեմ դիմակայությունում կարևոր էր լավ խաղալը։ Մենք պետք է դասեր քաղենք սխալներից և անենք այն, ինչ արեցինք այդ խաղում։

Ինչ վերաբերվում է «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը։ Մենք ժամանակ ունենք վերականգնվելու համար։ Մենք ցանկանում ենք հաղթել մեր երկրպագուների աչքերի առջև», — ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Ինտեր» — «Յուվենտուս» խաղը կկայանա մարտի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

© Armenian Soccer 2023