Armenian Soccer
Armenian Soccer

Բայրամյանի թիմը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի տարածաշրջանային ուղու կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի FONBET տարածաշրջանային ուղու քառորդ եզրափակիչի երկրորդ փուլի խաղում «Ռոստովը» մրցեց «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ և հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին։

Այսպիսով, «Ռոստովը» դուրս եկավ Ռեգիոնների ուղու 1/2 եզրափակիչ, իսկ «Նիժնի Նովգորոդն» ավարտեց ելույթը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

© Armenian Soccer 2023