Երեկ` օգոստոսի 1-ին մեկնարկեց նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանին մասնակցում են 15 թիմեր
«Ուրարտու-2-ը», «Փյունիկ ակադեմիան», «Արարատ-Արմենիա-2-ը», «Ալաշկերտ-2-ը», «Արարատ-2-ը», «Շիրակ-2-ը», ԲԿՄԱ-2-ը, «Լեռնային Արցախը» «Սյունիքը», «Գանձասարը», «Միկան» և նորեկներ «Նոա-2-ը», «Օնորը», «Անդրանիկը», «Նիկարմը»։
Որոշ թիմերի հետ կապված խնդիրների պատճառով ՀՖՖ-ն ստիպված է եղել հետաձգել առաջին իսկ տուրի միանգամից 5 հանդիպում։
Կայացել են միայն «Արարատ-Արմենիա-2»-«Շիրակ-2» և «Ուրարտու-2»-«Միկա» հանդիպումները։
«Արարատ-Արմենիայի» 2-րդ թիմը հաղթել է 2:0 հաշվով, իսկ «Ուրարտու-2-ը» 3:1 հաշվով է ավարտել հանդիպումը։
Առաջին մրցափուլում խաղ չուներ «Սյունիքը»:
Արդեն 2-րդ տուրը, որը կմեկնարկի օգոստոսի 5-ին, բաց կթողնի նորեկներից «Օնորը»։
© Armenian Soccer 2023