Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Սլովանը» տանը 2:2 հաշվով ավարտեց «Զրինսկիի» հետ հանդիպումը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Սլովակիան ներկայացնող թիմի հաղթանակով`1:0 հաշվով։ Այսպիսով «Սլովանը» ընդհանուր 3:2 հաշվով դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։
ՉԼ որակավորման 3-րդ փուլում «Սլովանը» կմրցի «Մաքքաբի»-«Շերիֆ» զույգի հաղթողի հետ։
© Armenian Soccer 2023