Armenian Soccer
Armenian Soccer

ՉԼ. «Աստանան» դուրս մնաց հետագա պայքարից

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Աստանան» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին»:

Երկու խաղերի արդյունքով ղազախական թիմը պարտվեց խոշոր` 0:6 հաշվով և դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից։

«Աստանան» այժմ ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում, որի 3-րդ փուլում կմրցի բուլղարական «Լուդոգորեցի» հետ։

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց։ Վարազդատ Հարոյանը կրկին բացակայում էր։

© Armenian Soccer 2023