Armenian Soccer
Armenian Soccer

Մաքսիմ Մայրովիչն այլևս «Ուրարտուում» չէ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Մաքսիմ Մայրովիչը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմի ու ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը սպառվել էր ու կողմերը որոշել են չերկարաձգել այն։

Մայրովիչն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը երևանյան թիմի կազմում հասցրել է մասնակցել 29 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ։

2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

© Armenian Soccer 2023