Armenian Soccer
Armenian Soccer

Կանխորոշվում է Սպերցյանի ապագան. «Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդարին»

Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդարին»` կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխության հարցով։ Հաղորդում է De Telegraaf-ը։

Նշվում է, որ հայ կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ կապ է հաստատել «Այաքսի» ֆուտբոլային հարցերով տնօրեն Սվեն Միսլինտատը։

Սպերցյանի նկատմամբ «Այաքսի» հետաքրքրության մասին գրել է նաև ռուսական «Championat»-ը։
Ռուսական կայքի փոխանցմամբ՝ «Այաքսը» պատրաստ է Սպերցյանի տրանսֆերի համար վճարել 10 միլիոն եվրո, գումարած բոնուսներ։ Նշվում է, որ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը «Այաքսի» առաջնահերթություններից է։

© Armenian Soccer 2023