
Երևանի ԲԿՄԱ-ի արդեն նախկին ֆուտբոլիստ Միքայել Միրզոյանը ճանաչվել է Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի մայիս/հունիս ամիսների լավագույն խաղացող։
Թեժ պայքար է ընթացել Միրզոյանի ու «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի միջև։ Վճռորոշ են եղել երկրպագուների ձայները։
Միքայելն այս ընթացքում մասնակցել է 6 խաղի, խփել մեկ գոլ ու գոլային 2 փոխանցում կատարել։
Նշենք, որ Միքայել Միրզոյանը վերադարձել է «Ուրարտու» և Հայաստանի պրեմիեր լիգայի հաջորդ առաջնությունում կպաշտպանի հարազատ թիմի գույները։
© Armenian Soccer 2023