Հայաստանի հավաքականի և ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Կոլամբուս Կրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբում։ Այս մասին հաղորդում է արաբական ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր թիմի հետ 31-ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյուի» կազմում էր 2020 թվականի հունվարից։ Ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 107 խաղ, խփել 42 գոլ ու կատարել գոլային 23 փոխանցում: Կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել նաև մեքսիկական «Տիգրես Ունալում» (2016-2019թթ.) ու արգենտինական «Բելգրանոյում» (2012-2015թթ.):
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո:
© Armenian Soccer 2023