Armenian Soccer
Armenian Soccer

Վերադարձած ֆուտբոլիստներ ու նորեկներ «Վանում»

«Վանը» հայտարարել է մի շարք ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու մասին։

Չարենցավանյան թիմի դարպասը կրկին պաշտպանելու է դարպասապահ Արման Մելիքսեթյանը։ Ֆուտբոլիստը «Վանում» հանդես է եկել 2021/22թթ. մրցաշրջանում։

Ակումբ է վերադարձել նաև կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը, որը թիմին էր միացել 2022 թվականի փետրվարին։
Երկուսն էլ 2022 թվականի ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էին «Ալաշկերտ»։

«Վանին» են միացել Հովհաննես Նազարյանը և Գրիշա Պարոնյանը։ 25-ամյա պաշտպան Հովհաննես Նազարյանի վերջին թիմն «Արարատն» էր, իսկ 20-ամյա հարձակվող Գրիշա Պարոնյանի համար սա պրոֆեսիոնալ առաջին պայմանագիրն է։

Թիմում իրենց ելույթները կշարունակեն «Լեռնային Արցախի» նախկին ֆուտբոլիստներ Դեու Դոսան ու Օլաոլուվա Օջետունդեն, «Պերեսվետից» Արսեն Եղիազարյանը, 18-ամյա Արամ Տեր-Մինասյանը «Փյունիկի» ակադեմիայից, «Դինամո Սանկտ-Պետերբուրգից» Անտոն Շոլոխը և «Կուբան Հոլդինգից» Ալբերտ Մնացականյանը։

Վարձակալական հիմունքներով թիմին են միացել Վրեժ Չիլոյանը և Դավիթ Պետրոսյանը։ Փյունիկի 21֊ամյա հարձակվող Վրեժ Չիլոյանն առաջին խմբի նախորդ մրցաշրջանում դարձել է 19 գոլի հեղինակ, իսկ Արարատ-Արմենիայի 18֊ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Դավիթ Պետրոսյանը նույն առաջնությունում դարձել է 9 գոլի հեղինակ։

© Armenian Soccer 2023