
Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային տուրի եզրափակիչ խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին»:
Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով` հյուրերի հաղթանակով։
Խաղի հաշիվը բացեց Էդգար Մալաքյանը, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Ապա փոխչեմպիոնի առավելությունը հիանալի գոլով կրկնապատկեց Հովհաննես Հարությունյանը։
Հարկ է նշել, որ հաշվի առնելով Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա հանդիպումները, երկու թիմն էլ այս հանդիպմանը ներկայացել էին իրենց ոչ հիմնական կազմերով։
© Armenian Soccer 2023