Armenian Soccer
Armenian Soccer

«Լեռնային Արցախը» շարունակում է պարտությունների շարքը

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 34-րդ տուրի մեկնարկային խաղում «Լեռնային Արցախը» հյուրընկալեց «Արարատին» ու պարտվեց 0:3 հաշվով։

Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Իբեհ Ռենսոմը, որի գոլերից մեկը 11-մետրանոցից էր։
Մեկ գոլով էլ աչքի ընկավ Կասիմ Հաջին։

Այսպիսով «Լեռնային Արցախն» արդեն 21 խաղ է, ինչ չի հաղթում, ինչպես նաև գարնանային փուլում կրեց 13-րդ անընդմեջ պարտությունը։
«Արարատը» վաստակած 36 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։

© Armenian Soccer 2023