Armenian Soccer
Armenian Soccer

«Ֆալկոնսը»` սիրողական Ա լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի հաղթող

Մայիսի 24-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի եզրափակիչը։

Գլխավոր խաղում մրցում էին «Ֆալկոնսն» ու «Կիլիկիան»:

Առաջին կեսում «Կիլիկիան» բացահայտ առավելություն ուներ և կարողացավ 2 գոլի տարբերությամբ գնալ ընդմիջման։
Արսեն հանդիպման 2-րդ կեսում ակտիվացավ «Ֆալկոնսը», որը կամային բարձր որակների շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

Խաղի ելքը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ էլ հաղթեց հենց «Ֆալկոնսը»:

Հանդիպումից հետո կայացավ պարգևատրման արարողությունը: «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հանձնեց լավագույն ռմբարկուի մրցանակը:

Երրորդ մրցանակակիր «Էկովիլին» Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր-վաուչերը և ՀՖՖ հուշանվերը հանձնեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը:

«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը երկրորդ մրցանակակիր «Կիլիկիային» հանձնեց Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր-վաուչերը և ՀՖՖ հուշանվերը:

Ոսկե մեդալները, չեմպիոնական գավաթը, ինչպես նաև Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր-վաուչերը «Ֆալկոնսին» հանձնեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը:

© Armenian Soccer 2023