
Ֆրանսիական «Լանսը» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Foot Mercato պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ռուսական ակումբը մերժել է առաջարկը: Նշվում է, որ «Կրասնոդարում» չեն ցանկանում բաժանվել լավագույն ֆուտբոլիստներից մեկից և մեծ հույսեր են կապում նրա հետ:
© Armenian Soccer 2024