Կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը: Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի որակավորման 2-րդ փուլում՝ «Փյունիկը», «Նոան», «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»:
Վիճակահանության արդյունքում հայտնի դարձան մեր թիմերի հավանական մրցակիցները՝ 2-րդ փուլը հաղթահարելու դեպքում:
Եթե «Փյունիկին» հաջողվի առավելության հասնել հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» նկատմամբ, ապա հաջորդ՝ 3-րդ փուլում, Մելիքյանի թիմը կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ )- «Օրդաբասի» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:
«Արարատ-Արմենիան» ԿԼ որակավորման 2-րդ փուլում մոլդովական «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ փուլում կխաղա «Դնեպր» (Ուկրաինա)/«Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) դիմակայության հաղթողի հետ:
«Նոան» ԿԼ որակավորման 2-րդ փուլում «Սլիմա Ուոնդերերսի» արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ փուլում կխաղա ԱԵԿ (Հունաստան)/«Ինտեր Էսկալդես» (Անդորրա) դիմակայության հաղթողի հետ:
«Ուրարտուն» ԿԼ որակավորման 2-րդ փուլում «Բանիկի» արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ փուլում կխաղա «Կոպենհագեն» (Դանիա)/«Մագպիս» (Ջիբրալթար) դիմակայության հաղթողի հետ:
Հանդիպումների ժամանակացույցը հայտնի կդառնա հուլիսի 26-ին:
© Armenian Soccer 2024