Հուլիսի 25-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում կայանալիք «Նոա» — «Սլիմա Ուոնդերերս» տնային խաղի ընթացքում Հայաստանի փոխչեմպիոնը կխաղարկի արտագնա խաղի ուղևորություն դեպի Մալթա: Այս մասին հայտնել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
«Իսկ հուլիսի 25-ին կայանալիք խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հիշեցնում ենք, որ խաղի օրը, ժամը 18:00, Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) անվճար ավտոբուսներ կշարժվեն Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ, իսկ խաղի ավարտից հետո երթուղով կշարժվեն արդեն մարզադաշտից»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում։
© Armenian Soccer 2024