ՌՊԼ-ի 29-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» կամային հաղթանակ կորզեց «Սոչիից»: Խաղի արդեն 5-րդ րոպեին «Կրասնոդարը» բացել էր հաշիվը, սակայն ընթացքում 2 գոլ բաց թողեց:
85-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+1 րոպեին հաղթական գնդակը խփեց Մոզես Կոբնանը:
Նշենք, որ Սպերցյանը խաղաց առանց փոխարինման:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 53 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Սպերցյանի գոլը դիտեք մեր տելեգրամյան ալիքում:
© Armenian Soccer 2024