«Սլովանը» հաղթանակով ավարտեց Սլովակիայի առաջնության հերթական մրցաշրջանը, որում ավելի վաղ արդեն իսկ ապահովել էր չեմպիոնությունը:
Վերջին տուրում չեմպիոնը տանն ընդունել է «Ռուժոմբերոկին» և հաղթել 5:1 հաշվով: 40-րդ րոպեին 3-րդ գնդակը խփել է Տիգրան Բարսեղյանը: «Սլովանը» մրցաշրջանն ավարտել է 73 միավորով:
Տիգրան Բարսեղյանն իր ակտիվում գրանցել է 13 գոլ և 11 գոլային փոխանցում: Այս երկու ցուցանիշներով էլ հայ ֆուտբոլիստը դարձել է լավագույնը մրցաշրջանում:
© Armenian Soccer 2024