IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Փյունիկ»-«Նոա» խաղը վճռորոշ է լինելու մրցաշրջանի չեմպիոնական պայքարի համար. հանդիպում են առաջատարները, որոնց միջև ընդամենը 1 միավորի տարբերություն է:
Խաղը տեղի է ունենալու Ջունիոր Սպորտ մարզադաշտում, որը տեղավորում է 1000-ից փոքր-ինչ ավելի հանդիսական: Հաշվի առնելով հանդիպման կարևորությամբ պայմանավորված մեծ հետաքրքրությունը՝ «Փյունիկը» հայտարարություն է տարածել, որ խաղի մուտքը կլինի անվճար տոմսերով:
«Հաշվի առնելով՝ IDBank Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրվածությունն ու մարզադաշտում սահմանափակ տեղերի քանակը, մայիսի 21-ին կայանալիք հանդիպումը կլինի տոմսերով, որոնք մեր ակումբի երկրպագուները կարող են անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս», — ասված է «Փյունիկի» հայտարարության տեքստում:
© Armenian Soccer 2024