Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց ռումինական «Ֆարուլի» հետ:
Հանդիպումն ընթացավ շատ թեժ ու ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:2 հաշվով։
Նախ չեմպիոնի կազմից խաղի հաշիվը բացեց Արտեմ Մաքսիմենկոն, ապա րոպեներ անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։
Այնուհետև Իվան Զոտկոն կրկին առաջ մղեց «Ուրարտուին», բայց այս անգամ էլ «Ֆարուլի» ֆուտբոլիստներն արագ հավասարեցրին արդյունքը։
Մինչև երկրորդ խաղակեսի ավարտը թիմերը գոլեր չկարողացան խփել ու միայն հանդիպմանն ավելացված 5-րդ րոպեին մրցակիցը գրավեց Ալեքսանդր Մելիխովի պաշտպանած դարպասն ու կրկին մեր չեմպիոնը վերջին պահին պարտություն կրեց։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 3-ին, Հայաստանում, որտեղ էլ կորոշվի ամեն բան։
© Armenian Soccer 2023